Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Հոլանդական խորհրդարանի կարևոր մէկ մասը դիմել է կառավարութեանը, որ նա իր հերթին պարզաբանում պահանջի թրքական կառավարութիւնից, թուրքերի ցոյցի մասին, որը տեղի է ունեցել Ալմելոյի մէջ, Յունիսի 1-ին, Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակի նոյն քաղաքում կանգնեցւած յուշարձանի դիմաց:
Քրիստոնեայ Դեմոկրատներ, Սոցիալիստական Կուսակցութիւն, Քրիստոնեայ միութիւն, Ազատութեան Կուսակցութիւն և  Բարեփոխւած Կուսակցութիւն կուսակցութիւնների տեսակէտով կառավարութիւնը պէտք է բողոքարկի այդ ցոյցի դէմ, որին ըստ երևոյթին աջակցել է թրքական կառավարութիւնը:
 
Յուշարձանի բացումը կայացել էր անցնող Ապրիլին:
 
Այստեղ, անցեալ կիրակի  հաւաքւած թուրք ցուցարարները հանդէս եկան “Ղարաբաղը հայերի գերեզմանը պիտի լինի” կոչերով: Օսմանական տարազներով մի նւագախումբ հնչեցրել է թրքական զինւորական երաժշտութիւն: Այս պրովակացիայ է հայերի նկատմամբ, որովհետև 1915 հայերի զանգւածային ջարդերը տեղի ունեցան օսմանեան ռեժիմի օրօք:
 
Ըստ լուրերի, թրքական գլխաւոր հիւպատոսարանը և զանազան մզկիթներ մասնակցել են այս ցոյցի կազմակերպական աշխատանքներին:
 
Խորհրդարանականները պահանջել են, որ արտ.գործ նախարար Ֆրանս Թիմմըրմանը հարցը բարձրացնի իր թուրք գործընկերոջ և Հոլանդայում թրքական դեսպանատանը:
 
Արդարադատութեան նախարար Իֆօ Օփըսթելտից պահանջւել է, որ գործնական քայլեր առնւեն, ցուցարարների ատելութիւն սերմանող կոչերի դէմ:
Խորհրդարանականները նաև քայլերի են սպասում Ինդեկրացիայի պատասխանատու նախարար Լոտըվայք Աշշերից:
 
3 նախարարներից և կամ կառավարութիւնից պահանջւել է չընդունել այդ ցոյցի ոգին և դատապարտել այնտեղ հնչած լոզունգները: